ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից:

«Մեծ զգուշավորություն դրսևորեք,ՀՀ որոշ մարզեր ունեն մեծ ռիսկեր: Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հայաստանյան հատվածում արգելված է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների այցը հետևյալ վայրեր.

Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք.

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և Մ 10 ավտոճանապարհից արևելք.

Արարատի մարզի՝ Երասխ գյուղ.

Վայոց ձորի մարզ

Սյունիքի մարզ

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ այցելելը նույնպես արգելվել էր»,-ասված է հաղորդագրության մեջ:

от Meri

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *