Եթե այսքանը հասկանայիք, մենք էլ կհարցնեինք՝ ձեզ որտեղի՞ց այդքան խելք… Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի դիպուկ պատասխանը

« Իսկ հիմա լուրջ։ Հայաստանը գեներացնելու է այնքան ֆինանսական ռեսուրսներ, ինչքան պետք է զե նք, զի նամթերք գնելու համար։

Հայաստանը ձեռք է բերելու այնքան զե նք, զի նամթերք, որքան պետք է ձեզ ծնկի բերելու համար։ Հայաստանը արտադրելու է այն բոլոր անհրաժեշտը, ինչը այս պահին անհնար է գնել։ Կամ դուք եք «նվիրելու»։

Մնացած ինչ պետք է հաղթանակի համար, ունենք՝ կամք, վճռականություն, խելք ու ամուր նյարդեր։ Այնպես որ, որքան շուտ հասկանաք, որ ձեր ծնկի գալը ժամանակի խնդիր է, այնքան լավ ձեզ համար։

Չնայած, եթե այսքանը հասկանայիք, մենք էլ կհարցնեինք՝ ձեզ որտեղի՞ց այդքան խելք»,- Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյան