Կառավարության դիմաց ընթանում է գե րիների և անհայտ կորածների հարազատների բող ոքի ակցիան: Նրանք պահա նջում են, որպեսզի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և պարզաբանի իր հայտարարությունը, ըստ որի՝ իր համար «գեր իներ չկան, նրանք դասա լիքներ են»:

Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակից Ամիրյան տանող, ինչպես նաև Տիգրան Մեծից հրապարակ տանող ճանապարհները, իսկ ո ստիկանները փորձում են նրանց ուժով հեռացնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գե րիների մասին, նշում է, որ իրենք իր համար գոյություն չունեն։

ԱԺ նախագահի օգնականը հրապարակել է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ ԱԺ նախագահը նշում է․

«Այդ գե րիների, այդ մարդկանց, այդ զի նվորների նպատակը ո՞րն է եղել, երբ որ իրենք զե նք են վերցրել՝ պաշտպանելու հայրենիքը, եթե ես այդ զի նվորների պատճառով պետք է Սյունիք կորցնեմ, եթե ես պետք է Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարողա սխ ալ բան եմ ասում, բայց ես այդ գե րիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ է դրված, մյուս նժարի վրա ինչ է դրված։ Բնականաբար մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությանը պա տանդ դնել։ Գե րիներն այն մարդիկ են, ովքեր զե նքը դրել, փախել և մոլորվել են, ես այս մասին չեմ կարող բարձր ասել»։

Աղբյուրը

от Axunik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *