Կարդացեք նաև

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայի[6][7] հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանինարևելքում՝ Ադրբեջանինհարավում՝ Իրանինարևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը[8]։

Նաև «Հայաստան» անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում[1]։

Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի ▼2 930 450 մարդ (2017)[9] բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն[10]։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[11]։

Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27[12] ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի[13] համապետական հանրաքվեների արդյունքում։ Վանի թագավորությունը հիմնվել է մ․ թ․ ա․ 860 թվականին, որին մ․ թ․ ա․ VI դարում փոխարինել է Սատրապական Հայաստանը։ Մ․ թ․ ա․ I դարում՝ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքը հասնում է իր առավելագույն մեծությանը և հզորությանը։ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 3-րդ դարից մինչև վաղ 4-րդ դարն ընկած ժամանակահատվածում[14][15][16][17]։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունվել մ․թ․ 301 թվականին[18]։ Հին հայկական թագավորությունը վաղ V դարում բաժանվել է Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բագրատունիների կառավարման ժամակաշրջանում՝ 9-րդ դարում, Հայաստանը վերականգնել է իր պետականությունը։ Բյուզանդիայի դեմ պատերազմների պատճառով 1045 թվականին թագավորությունն անկում է ապրում, Հայաստանը գրավում են սելջուկ-թուրքերը։ 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին հիմնվել է Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։

XVI–XIX դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկնում է Օսմանյան և Պարսկական կայսրությունների իշխանության տակ։ XIX դարում Արևելյան Հայաստանը գրավվում է Ռուսական կայսրության կողմից․ Արևմտյան Հայաստանը՝ Հայաստանի մեծ մասը, դեռևս մնում է Օսմանյան կառավարման տակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցությունն իրականացնում է հայերի ցեղասպանությունը[19][20], որի արդյունքում 1915–1923 թվականներին[21][22][23][24] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ 1918 թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո, ոչ ռուսական պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, հռչակում են իրենց անկախությունը. հիմնվում է Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 1922 մարտի 12-ին Հայաստանը մտնում է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ (վերջինս 1922 թ. մարտի 12-ից մինչև 1922 թ. դեկտեմբերի 13-ը հանդիսանում էր Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միություն,[25] 1922 թ. դեկտեմբերի 13-ից վերածվեց Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության),[25] որն էլ, իր հերթին, 1922 թվականին դեկտեմբերի 30-ին դառնում է Խորհրդային միության հիմնադիր չորս անդամներից մեկը (Ռուսաստանի Դաշային ԽՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, Բելառուսական ԽՍՀ և Անդրկովկասի Դաշնային ԽՍՀ)։[25] 1936 թվականի դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան Դաշնությունը կազմալուծվում է, իսկ անդամ պետությունները, այդ թվում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, դառնում են խորհրդային հանրապետություններ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը հիմնվել է 1991 թվականին՝ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 %-ը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախության օգտին[26]։

Հայաստանը ՄԱԿ[27][28]Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության[29]ԱՊՀ[30]Եվրախորհրդի[31]ԱՀԿ[32][33] և ավելի քան 40 այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը[34][35]։ Հայաստանը աջակցում է դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետությանը, որն անկախացել է 1991 թվականին։

от Armine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *