«Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն խորհրդի անդամի թափուր տեղի համար պատրաստվում է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Ջհանգիրյանը հայաստանյան հանրության համար բավականին հայտնի ֆիգուր է և չունի ավելորդ ներկայացման կարիք: «Իմ քայլի» մտադրությունը՝ նրան ԲԴԽ անդամ առաջադրելու կապակցությամբ, ակնհայտորեն բխում է քաղաքական կոնյունկտուրայից:https://servers1.adriver.ru/images/0007082/0007082897/0/index.html?html_params=xpid%3DDOpnQuPomfirZ81jJSQvq62RZQH_k7MW1vCTKuME6nUuLBTOHzhSfCYxgxnMV_XUnlBXPeY2nJ9aMkWrU%26target%3D_blank%26bid%3D7082897%26sid%3D216038%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D3065191%26pz%3D0%26ad%3D715961%26bt%3D52%26bn%3D6%26ar_sliceid%3D2694078%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D//ad.adriver.ru/cgi-bin/click.cgi%253Fsid%253D216038%2526ad%253D715961%2526bid%253D7082897%2526bt%253D52%2526bn%253D6%2526pz%253D0%2526xpid%253DDOpnQuPomfirZ81jJSQvq62RZQH_k7MW1vCTKuME6nUuLBTOHzhSfCYxgxnMV_XUnlBXPeY2nJ9aMkWrU%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.1in.am%25252f2885785.html%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A//servers1.adriver.ru/images/0007082/0007082897/0/%26ar_pass%3D

Գործնականում Ջհանգիրյանի միջոցով իշխող մեծամասնությունը փորձում է դատական համակարգի ղեկավար շրջանակում, այսպես ասած, ապահովել նվազագույն հավասարակշռություն և այդպիսով կոտրել դատական համակարգում նախկին իշխանության ազդեցությունը: Այդ ազդեցությունը առավել քան վառ դրսևորվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին հաջորդած ներքաղաքական զարգացումների ընթացքում, երբ դատական իշխանությունը մեծ հաշվով ընդվզեց քաղաքական իշխանության դեմ:Իհարկե, Գագիկ Ջհանգիրյանը, մեղմ ասած, անմասն կամ հեռու չէ նախկին կառավարող համակարգից: Համակարգից նա դուրս եկավ 2008 թվականի իրադարձությունների ընթացքում: Մինչ այդ զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանը իշխանական համակարգի առանցքային դեմքերից էր: Այդ իմաստով քաղաքական ներկայիս մեծամասնությունը դատական համակարգի կառավարման շրջանակում, այսպես ասած, հավասարակշռություն փորձում է ապահովել խաղալով նախկին կառավարող համակարգի տարբեր թևերի հակասությունների վրա:Միևնույն ժամանակ որոշակի աքսիոմատիկ ճշմարտություն է և այն, որ քաղաքական համակեցության իրավական կանոնների շուրջ լայն փոխհամաձայնության հասարակություններն ու վերնախավերը գալիս են հենց հակասությունների հենքով, երբ պարզ է դառնում, որ բոլորը բոլորի դեմ պատերազմը չունի հաղթող ու պարտվող՝ հաղթող ու պարտվող են բոլորը, ընդ որում՝ անկանխատեսելի ժամանակագրությամբ ու հերթականությամբ: Հակասությունները զարգացնելու միջոցով փոխհամաձայնություն և համակեցություն հասունացնելու մեթոդաբանություն կա՞ Ջհանգիրյանի առաջադրման տրամաբանության ներքո, թե՞ դա ընդամենը ճամբարային գործողություն է: Հնարավոր չէ ասել:Միևնույն ժամանակ, սակայն, այդ ամենից վեր կա մեկ այլ խնդիր: Իհարկե, բարձր որակավորում ունեցող իրավաբան, սակայն Հայաստանը կառավարած հին համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում ըստ էության կլինի «Իմ քայլը» մեծամասնության, այսպես ասած, հին քայլը: Այլ կերպ ասած՝ դա կլինի Հայաստանում դատական ռեֆորմի անհաջողության դրսևորումներից մեկը, երբ դատական համակարգի կառավարման շրջանակը ձևավորվում է ոչ թե նոր և բարձր որակավորում ունեցող իրավաբաններով, այլ հին գործիչներով, որոնք առավել ևս իրենց պատասխանատվության բաժինն են ունեցել Հայաստանում ինստիտուցիոնալ անկատարության և համակարգային արատներով կառավարման մեխանիզմի ձևավորման հարցում: Հնարավո՞ր է քայլել առաջ՝ ավելի շատ նայելով հետ:

աղբյուրը

от Varduhi

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *