Թուրքիայի քաղաքական շրջանակներում մեծ шնհшնգuտnւթյnւն է առաջացրել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հայտարարությունն, առ այն, որ Ռուսաստանը հետևողականորեն ուշադիր է լինելու նեղուցների վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիայի իրականացմանը

Գրուշկոն նման հայտարարություն է արել «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՞
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ աստիճանաբար մեծացնում է իրենց ռшզմшկшն ներկայությունը Սև ծովի ավազանում: Նրա խոսքերով՝ Թուրքիային են ավելացել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան:

Թուրք մի շարք քաղաքական գործիչներ գրում են, որ սրանով Ռուսաստանը հստակ ասում է, որ դեմ է Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքին:
