Ոչ մի ապաշրջափ ակում չի լինելու, թուրքերը բացելու են կոմունիկացիաներն և փակեն և դա անելու են անընդհատ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ

Բագրատյանը՝ անդրադառնալով ապաշրջափ ակման տնտեսական օգուտներին։  «Թուրքերն ուզում են այս պետությունը խ եղդել»,– ասաց նա։ Հրանտ Բագրատյանի խոսքով, Փաշինյանը առանց երկար-բարակ մտածելու Գորիսից Կապան ճանապարհները տվել է, առանց ասելու՝ դե դու էլ մինչեւ Նոյեմբերյան

սահմանը ստորագրությամբ ճանաչի. «Սա «լոխ»-ի տրամաբանություն է: Եթե ես այժմ մի բան տալիս եմ, ինչու չեմ ասում՝ դե դու էլ ստորագրի այն, ինչն ինձ է մնում: Սա ոչ պրոֆեսիոնալիզմ է: ՀՀ նախագահի ու Նիկոլ Փաշինյանի դա վաճանական գործունեության պատճառով հայտնվել ենք կեղտի մեջ»,– ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանը պետք է հեռանա։ «Այս ծանր ժամանակ ես առաջարկում եմ ինձ։ Մենք խնդիր ունենք մեր երկիրը փրկելու, չզարմանաք, որ վաղը մեկ էլ տեսար БТР-ներով

ադրբեջանցիք մտան Երևան։ Տարածքներին հաջորդելու է փախստականների վերադարձի հարցը։ Հիմա ես ասում եմ, ասելու են՝ հուշում է, իբր Ադրբեջանը Թուրքիայի հետ խելք չունեն, սպասում են Հրանտ Բագրատյանը իրենց սովորեցնի»,–ասաց նա: Հարցին, թե նա ինչ է առաջարկում, Բագրատյանը պատասխանեց. «Քեզ ի՞նչ, կդառնամ վարչապետ, կասեմ այդ քայլերը: Քայլերը կան, ես այսօր թույլ չէի տա, որ սահմանին թեկուզ 1 մետր

մտնեին մեր հողը: Տար միջուկային թափոնները թափի դեմները ու ասա՝ կորի գնա էստեղից: Էրդողանն ասում է՝ հեսա ատոմային զ ենք կունենանմ, կտեսնեք, ինչ է լինելու, իսկ դու ուզում ես «տիկինավարի» դրա դեմ պայքարե՞ս»:
Նախկին պարչապետը նաև նշեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միջուկային զե նքի մասին է խոսում, թող իմանա, որ Հայաստանն ունի միջուկային թափոններ. «Մենք

մտել ենք պերմանենտ պատ երազմի մեջ, որը գուցե տևի տասնամյակ, քսանամյակ, մենք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ չենք ունենալու վերջնական խաղաղություն առաջիկա հինգից տասը տարում »,–ասաց նա։

աղբյուրը՝

от Varduhi

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *