ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Կոչ եմ անում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները մասնակցեն ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին, որը կազմում է տարեկան 135 միլիարդ դոլար Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 2 մլրդ դոլարը: 2021 թվականի միայն առաջին ութ ամիսներին այն կազմել է 1 մլրդ. 38 մլն. դոլար’ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 30.7 տոկոսը։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 522 մլն. դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ. 15 մլն. դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 30.9 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները’ 4 տոկոսով: Սակայն նույնը չի կարելի ասել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության գործարարների մասնակցության ծավալների առումով: Այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում պետական գնումների ընդհանուր ծավալը կազմել է 135 միլիարդ դոլար, միայն Ռուսաստանի պետական գնումները 115 միլիարդ դոլար են: Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության ծավալները Ռուսաստանի դաշնության պետական գնումներին շատ փոքր են: 2019 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն՝ 230 հազար դոլարի պետական գնման պայմանագրով, իսկ 2020 թվականին՝ տասը կազմակերպություն՝ 110 հազար դոլարի պետական գնման պայմանագրով։ Մեր գործարարները պարտավոր են մասնակցելու գնումների գործընթացին: Իրենց հետ պետք է խորհրդատվական ծառայություններն աշխատեն, կրթեն, իրազեկեն, փաստաթղթերի լրացման ձևերը սովորեցնեն, որպեսզի Հայաստանի կազմակերպությունները, որոնք ունեն մրցունակ ապրանքներ, մասնակցեն ՌԴ-ի պետական գնումների հայտերին: Կոչ եմ անում, որ պատկան մարմինները, տնտեսվարող սուբյեկտների հետ այս մասով աշխատեն, իրազեկեն, աջակցեն, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները կարողանան մասնակցել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պետական գնումների մրցույթներին:

աղբյուրը՝

от Varduhi

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *