Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթըMediaport-ի տրամադրության տակ է հայտնվել մի հատված հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցից, որը կազմվել է Աննա Հակոբյանի մոսկովյան երեկվա հանդիպումների ավարտին:Հատուկ ծառայության տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի մի հատված, որը երեկ «Царская охота» ռեստորանում Նիկոլ Փաշինանի կնոջն է փոխանցել ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով ժամանած կինը, որի ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել:Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գանցված անշարժ գույքի սեփականության փաթեթ և կից փաստաթղթեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ՝ ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով:Հանդիպումը տեղի է ունեցել Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղու վրա գտնվող «Царская охота» ռեստորանում:

Աղբյուր՝ https://bavnews.am/%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%a7-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d5%b6%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a4%d5%b8%d6%82%d5%a2%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82/

от Samvel

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *