Պետական կառավարման համակարգը «Սերժի մնացորդներից» պետք է մաքրել. նրանք հիստերիկ նոպաների մեջ են. Փաշինյան

23603

Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ: Եվ դա կադրային ջարդ չի լինի, այլ կպարզվի՝ մարդն օգտագործե՞լ է իրեն տրված շանսը, թե՞ ոչ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի, և այդ պրոցեսն էլ է թավշյա լինելու: Այս ամենի ասածս ի՞նչ է, որ անընդհատ մեղադրել են, և ես ինչ-որ պահի զգացի, որ մենք անընդհատ արդարանում ենք «թավիշի» համար, այո, «թավիշ» է, բայց մենք իրար հետ ենք որոշել, որ այդպես է, այդ «թավիշը» մեզ բերեց հաջողության: Բանդաներով, ուժային մեթոդներով և այլնով ես չեմ փորձելու իշխանությունը պաշտպանել»,- նկատեց վարչապետը և շեշտեց, որ իշխանություն կլինեն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը կամենա:

Վարչապետն անդրադարձավ նաև քննադատություններին, թե իշխանությունը ատելության մթնոլորտ է սերմանում. «Հեղափոխությունից հետո, ոչ մի բան չէր խանգարում հատ-հատ այդ մարդկանց տներից հանել և սամասուդ անել, ոչ մի բան չէր խանգարում չէ՞, կամ այսօր էլ չի խանգարում իմիջիայլոց, այսօրվա հոխորտացող թափթփուկներին սամասուդի ենթարկել:

Բայց մենք ասել ենք՝ վենդետա չի լինելու, կադրային ջարդ չի լինելու, և պահել ենք մեր խոստումը, տուժե՞լ ենք դրանից, այո»:

Վարչապետը նաև հիշեց, որ օրեր առաջ դժգոհել էր հակակոռուպցիոն քրեական գործերից: «Հիմա շատ գործերով ոնց որ թե կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպաների մեջ են: Նրանք իշխանության ներսում էլ, իրավապահ համակարգի ներսում էլ դեռ լիքը մարդ ունեն: Ունեն, որովհետև մենք շանս ենք տվել բոլորին, բայց հիմա այդ ժամանակը սպառվել է: Վենդետա, կադրային ջարդ էլի չի լիելու, բայց պետական կառավարման համակարգը ես անվանում եմ «Սերժի մնացորդներ», «Սերժի մնացորդներից» պետք է մաքրվել, դա միանշանակ, ու մեզ ոչ մեկ այլևս չի կարող մեղադրել, որովհետև այդ շանսն ունեցել են բոլորը»,- ասաց վարչապեը և հավելեց, որ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքն էլ կընդունվի և բոլոր կոռուպցիոներները կկանգնեն դատարանի առաջ, ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, տներն ու դղյակները ձեռներից կառնեն՝ ինչքան էլ հիստերիաներ սարքեն:

Աղբյուրը՝ ArmDaily.am