Լայն տարածում ստացած տեսանյութի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43.1-ի 4 մասով։

Սա նշանակում է՝ սահմանվել է 160-200 հազար դրամի չափով տուգանք։

Քաղաքապետարանից նաև հիշեցնում են, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն:

Հիշեցնենք՝ տեսանյութն արել է օտարերկրացի զբոսաշրջիկը, որն ամառն անցկացնում է Երևանում ու դժգոհում փողոցներում ամենուր աղբի առկայությունից: 

от Narine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *