Կռվի թեժ պահին էր, անգամ կողքս նայելու ժամանակ չունեի, երբ ծառայակից ընկերս մոտեցավ մի կերպ ինձ, ասեց Աղաս ջան, նամակ ունես, մոռացել էի տալ, հենց նոր ձեռքս տարա գրպանս ու տեսա, որ ես քո նամակը չեմ փոխանցել: Էտ պահին, երբ փոշում մեջ բան չէի տեսնում, ասեցի ապեր տուր, հետո կկարդամ:

575-767

Միանգամից մտքովս անցավ, որ մամաս կարա լինի, չնայած՝ մամաս ինձ նամակ չէր գրում, մենք հեռախոսով էինք միշտ խոսում, բայց դե մտքովս միայն նա էր անցնում: Երբ վիճակը մի թեթև հանդարտվեց, նստել էի, որ մի քիչ շունչ քաշեմ, հանեցի նամակը, շատ հետաքրքիր էր, որովհետև մտածում էի լավ ո՞վ կարող էր լիներ: Ընկերուհի էլ չունեի, որ մտածեի նրանից է

Պարզվեց դասղեկս էր, կին, ում ես ամբողջ կյանքս պարտական կլինեմ, ինձ նման հայրենասեր տղա կրթելու համար: Դասղեկս խնդրում էր, որ հանուն հայրենիքի պայքարենք ու չհանձնվենք, մտքներումս միշտ Հայր Մերը ասենք ու Աստծուց խնդրենք, որ մեզ ուժ ու կարողություն տա, այս իրավիճակից հաղթանակած դուսր գալու համար: Այսօր ուզում եմ ասել իմ դասղեկին, որ մենք պայքարեցինք մինչև վերջին շունչը, արժանապատվորեն կռվեցինք մեր հայրենիքի համար ու եթե պետք լինի, էլի կկռվենք նույն ոգով

от Meri

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *