Թոռս սահմանին ա ու վերջին 10 օրը մեզ համար անասելի դժվար ա: Ոչ քնում ենք, ոչ ուտում, ոչ էլ գիտենք հանգիստն ինչ ա: Խելագարվում ենք արդեն: Կռվի էն թեժ օրերին չէր զանգել երեք օր, մենք արդեն ինչ ասես մտածում էինք, հիվանդանոցներն ընկած իրան էինք ման գալիս: Հարսս արդեն խելագարության էր հասնում: Մեկ էլ երեք օր հետո զանգ ստացանք:

Չեմ կարող բացատրել թե ինչ էր կատարվում մեր տանը, բոլորս գոռում էինք, երջանկությունից լացում էինք: Ինքն էլ ասեց, որ լավ ա, ամեն ինչ կարգին ա ու որ ապահով ա, իր համար չանհանգստանանք: Հետո էլ հետս խոսաց, ասեցի, որ նստած տեղիցս չեմ կարողանում վեր կենամ, ոտքերս թուլացել են վախից: Ջղայնացավ ասեց.

— Չհասկացա այ կնիկ, ո՞նց թե չեմ կարողանում վեր կենամ: Ես ասում եմ՝ տենաս երբ ա էս ամեն ինչը վերջանալու գնամ տատուս սարքած խինկալիներն ուտեմ, դու նստել ես քո համար: Մի հատ արագ էդ շուգ շիվանը թարգի, հելի հենց հիմա էն քո ֆիռմեննի խինկալիներից սարքի, որ հենց ոտս դնեմ տուն, առաջինը դա եմ ուտելու ու մի վաշտ էլ ընկեր եմ հետս բերելու, որ բոլորն իմանան, թե տատս ինչ անմահական խինկալիներ ա կարում սարքի: Սարքի ու նկարներն էլ ուղարկի, որ տենամ սարքում ես հենց հիմա:

от Meri

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *