Ընկերուհուս տղեն շատ երիտասարդ ա, բայց դա չի խանգարում, որ հավանեմ նրա, չնայած ամուսնացած եմ: Մի քանի տարի առաջ եմ ամուսնացել, բայց առանց սիրելու: Ամուսնուս հետ նույն տեղն ենք աշխատել, դե մտածեցի արդեն տունն եմ մնում, ինքն էլ հարմար տարբերակ էր, որոշեցի ամուսնանամ գոնե երեխա ունենամ:

65757-65768

Մարդս չգիտի, որ ընկերուհուս տղան ինձ հավանում ա, հակառակ դեպքում տանից դուրս չի թողի ինձ: Երեկ ինձ համար հատուկ կուլոն էր պատվիրել ու բերեց նվիրեց, շատ սիրուն էր, բայց երևի չպետք է ընդունեի, ախր ես ամուսնացած կին եմ, ինչ գործ ունեմ երիտասարդ տղայի հետ: Եթե սիրեի ամուսնուս, երևի չգնայի նման քայլի, բայց քանի որ սեր չկա մեր ընտանիքում, ես զգում եմ, որ ցանկացած ուրիշ տղամարդ կարող է իմ սիրտը գրավել ու ինձ իրենով անել:Երեկ ռեստորանում նա ինձ ասեց, որ շատ կուզեր իմ նման կին ունենար:

от Meri

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *