Լավ լուր Ռուսաստան մեկնողների համար․ Ռուսաստանը բացել է սահմանները …

63102

Ռուսաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են հատել երկրի սահմանը՝ հարազատներին տեսակցելու, բուժման, աշխատանքի և ուսման նպատակով։

Այլ երկրների քաղաքացիները ՌԴ կարող են մուտք գործել բժշկական նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերն արդեն ստորագրվել են։

Հավելենք, որ ըստ worldometers.info վիճակագրական կայքի տվյալների՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 476․658-ի, իսկ մահվան ելքերի թիվը՝ 5․971։ Վերջին 1 օրում երկրում գրանցվել է վարակման 8․985 և մահվան 112 դեպք։ Մինչ օրս երկրում իրականացվել է կորոնավիրուսի 13 միլիոն թեստավորում:

Աղբյուր