Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ջախջախիչ պատասխանը Իհլամ Ալիևի «զգուշացումներին»

542

Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները Ադրբեջանից:

Այս մասին Մարտունու շրջանի համայնքի ղեկավարների հետ կայացած հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի:

Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության վերաբերյալ երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի մասին նրա կառավարման ամբողջ շրջանի հռետորաբանությունը:

Դրան կարելի էր և չարձագանքել, սակայն մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի եւ պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտ նչելու:

Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները Ադրբեջանից: Իսկ աշխատանքային օրվա արդյունքներին կանդրադառնամ վաղը:»

Աղբյուր