ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ: Տիկին Հակոբյանն իր զորակցությունը հայտնեց հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»: Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնեցին վարչապետի տիկնոջը: Տիկին Հակոբյանը մայրերին հայտնեց, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին: Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ: Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/yG/r/mO_u9BwrOT4.png

Աղբյուր

կարդացեք նաև

«Արեպլիվիր»-ի թերապիայի բուժընթացն ապահովում է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մորդվայի Օգարյովի անվան պետական համալսարանի ազգային հետազոտության բժշկական ինստիտուտի տնօրեն Լարիսա Բալիկովան:

««Արեպլիվիր» պատրաստուկով թերապիայի բուժընթացն ապահովում է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ»,-ասվում է մամուլի ասուլիսում Բալիկովայի ելույթում, որը տեղի է ունեցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում: Կողմնակի ազդեցությունների զարգացման հաճախականությունն այն անձանց մոտ, ովքեր կորոնավիրուսի դեմ բուժվում են «Արեպլիվիր»-ով, ինչպես նշել է մասնագետը, եղել է այնպիսին, ինչպես եղել է ստանդարտ թերապիա ստացած անձանց մոտ:

Դրա հետ մեկտեղ, պատրաստուկը դեղատոմսային է, այն պետք է նշանակի բժիշկը, ուստի դեղամիջոցը դեղատներում առանց դեղատոմսի հնարավոր չէ գնել:

«Արեպլիվիր» պատրաստուկին, որը «Պրոմոմեդ»-ի մասնագետների կողմից մշակվել է Սարանսկի «Բիոխիմիկ»-ի բազայի վրա, Ռուսաստանում պաշտոնապես հավանություն է տրվել հունիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

от Axunik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *