Սկեսուրս ամեն հարցում միշտ աջակցում է տալիս։ Նրան օգնում է ամեն հարցում, խորհուրդներ տալիս, որ նա կոծկի իր մասին մի շարք փաստեր, իսկ կոծկելու ենթակա փաստերի պակաս, վստահեցնում եմ, պարզապես չկա։

Տալս դատվածություն ունի։ Չեմ ուզում անդրադառնալ այս թեմային, քանի որ ես ինքս էլ չգիտեմ՝ ինչ է եղել իրականում։ Ամեն դեպքում իսկապես լիահույս եմ, որ այդ ամենը ընդամենը սխալ կայացված դատավճռի արդյունք է։

Բայց այդքանով չի ավարտվում տալիս մասին կոծկելու ենթակա փաստերի շարքը։ Բանն այն է, որ նա ամուսնացած- բաժանված է եղել և այն էլ երկու անգամ։ Երկու դեպքերում էլ մեղքը տղամարդկանց վրա են բարդում, բայց ես վստահ եմ, որ խնդիրը նրա մեջ է։

Ինչևէ։ Հիմա երրորդ անգամ է որոշել ընտանիք կազմել։ Էդ տղային բերել էր մեր տուն, ինքն ու իր մաման նենց էին իրենց պահում, ոնց որ ես էի երկու անգամ ամուսնացած- բաժանված, դատվածություն ունեցողը։ Աղջկան որպես հրեշտակ էր ներկայացնում՝ կատարյալ, անմկեղ։

Ուզում էի էդ տղային ասեի՝ փախի, քանի շուտ ա, բայց բան էլ չասացի։ Կապրենք, կտեսնենք՝ հիմա ինչ կբերի գլխներիս։

от Axunik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *