Կինս շատ խելոք ու համեստ աղջիկա: Իրա մայրը մա հացել երբ ինքը 10 տարեկան էր ու իրա խնամքով տատիկնա զբաղվել ու շատ խիստա պահել: Երբ նոր էինք ծանոթացել անգամ ամաչում էր աչքերիս նայեր: Մտածում էի որ իդեալական կինա լինելու ու մամաս էլ կհավանի, որովհետև ոչ լեզվանիա, ոչ էլ անդաստիարակ:

Բանից պարզվեց կնոջս խելոքությունը հեչ էլ մորս սրտով չէր, ինչ ասումա խեղճն անում, բայց մերս մեկա դժգոհա ու սաղ օրը բողոքումա: Ես մտածում էի ժամանակի ընթաքում կհարթվի, մի քանի անգամ նույնիսկ մորս բշտել եմ, որ բան չասի, բայց փաստորեն իմ տանից դուրս գալուց հետո վիճակը ավելիա վատանում, քան ես պատկերացնում էի:

Էն օրը օֆիսում վթար էր եղել հոսանքի հետ կապված ու ստիպված էինք գործներս կիստ տուն գնալ, ես էլ որոշեցի անակնկալ անեմ: Բայց ինձ տանը ավելի մեծ անակնկալ էր սպասվում, մտա տուն տեսնեմ մերս կնոջս մազերից բռնած քաշա տալիս գետնին: Գլխիս ոնց որ եռման ջուր լցներին, պատճառն էլ են էր, որ կինս ուրիշ ճաշ էր պատրաստել: Ես էլ մորս թևից բռնեցի ու դուրս արեցի տնից ու արգելեցի մոտենա կնոջս: Թող իմանա որ չնայած կինս խելոքա ու էսքան ժամանակ նույնիսկ չի էլ բողոքել իրանից, բայց դա պատճառ չի իրա հաշվին ինքնահաստատվելու:

от Axunik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *