ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ (???) Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքի հիմնական թեզերից մեկը կառավարությանը հեռացնելն ու երկիրը ստեղծված բարդ վիճակից դուրս բերելը, հզոր Հայաստանը ստեղծելը, Արցախից հայերի արտաքսումը կանխելն ու արժանի խաղաղություն ապահովելն էր:

«Մանդատը մեզ իշխանությունը չի տվել, որպեսզի զրկի: Մանդատը ժողովուրդն է տվել»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

«ՉԻ». Նախ, էն հարցականները դրել ենք, որովհետև չգիտենք՝ կմնա՞ Իշխան Սաղաթելյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում, թե՞ ոչ: Թերևս չի մնա, որովհետև ժողովուրդը իրեն ԱԺ փոխնախագահ դառնալու մանդատ չէր տվել:

Այո, տվել էր, որ կառավարությանը հեռացնի ու երկիրը ստեղծված բարդ վիճակից դուրս բերի, բայց դա անելու փոխարեն կառավարության դիրքերն են մենակ ամրապնդում ու երկիրն էլ ավելի բարդ վիճակի մեջ դնում: 

Ու փոխանակ իրենց առջև դրած բոլոր նպատակները տապալելու համար մանդատները վայր դնեն, Արթուր Վանեցյանն է դա անում, թեպետ Վանեցյանը սրանց պես ճոռոմ-ճոռոմ խոստումներ չէր տվել: Այսինքն՝ մի խոստում տվեց, դա էլ կատարեց. մանդատը վայր դրեց: 

Բա որ ասում էինք՝ դաշնակներից ոչ ոք մանդատը կյանքում վայր չի դնի, չէիք հավատում: https://www.4rd.am/news/menak_vanecyany_xostowmy_katarec/2022-06-29-8275?fbclid=IwAR2Z-OrA3jcAe1wsz5xpXXFFQr0D5o-fUGg9YYE8_J-BISa3kyW3peYb-Kg

от Axunik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *