ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Այս մասին փոխանցում է «Говорит Москва» ռադիոկայանը։

Ջաբարովի խոսքերով, Հայաստանում իրական իշխանությունը պատկանում է վարչապետին, այդ պատճառով Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար առանձնապես նշանակություն չունի։

 «Նոր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ պատճառով կարծում եմ, որ այդ հրաժարականն ինչ որ տեխնիկական պահ է։ Կարևորը, որպեսզի ամբողջ երկրում կայություն լինի»,-նշել է Դաշնային Խորհրդի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։

Աղբյուրը

от Axunik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *