Ինչու՞ որևէ ազգ չի հարձակվում Ֆրանսիայի վրա, ձեռք չի բարձրացնում ֆրանսիացու վրա. Ահա թե ո՞րն է պատճառը

Կարծում եք պատճառը միայն ֆրանսիական հզոր բանա՞կն է, ո՛չ։Ֆրանսիան վաղուց աշխարհում համարվում է մշակութային գերտերություն։

Ձեռք բարձրացնել Ֆրանսիայի վրա, նշանակում է ձեռք բարձրացնել քաղաքակրթության վրա։

Ինչու՞ մենք պարտվեցինք մեր կողմից ծաղրանքի ենթարկված, անկիրթ ազգին, որովհետև նրանց հաջողվեց տարիների ընթացքում մեզ իջեցնել իրենց մակարդակին։

Բա Կոմիտաս ու Արամ Խաչատրյան ունենաս ու հետները վիճես թե` Յարխուշտան մե՞րն է։

Փարաջանով, Փելեշյան, Մալյան ունենաս ու 30 տարում 4 անգամ «Մեր բակ» նկարե՞ս։

Քարահունջ ու աստղադիտարան ունենաս ու քոչվոր մի ցեղ քեզ բայրաքթարով հաղթի՞։

Ֆրանսիական Նանսի քաղաքում արդեն 43 տարի, պետական բարձր մակարդակով ներկայացվում են երկրի պոետները, գրական-ստեղծագործական փառատոններ են կազմակերպվում, իսկ մենք խորովածի ու տոլմայի փառատոն ենք անում։

Այո, Ֆրանսիայում պոետները չեն մահանում, իսկ ապրելուց էլ՝ ապրում են պոետավարի։

Աղբյուրը

от Axunik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *