Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ներկայացնելով անհրաժեշտ տվյալներ:

Դե ֆակտո, Թուրքիան ոչ թե ընդունել է Արցախի դեմ պատերազմի ռազմաօդային օպերացիայի կառավարումը, այլ այդ պատերազմում Ադրբեջանի պարտությունը: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսած պատերազմի չորրորդ օրը Ադրբեջանը հանձնվում է Թուրքիային՝ Արցախին չհանձնվելու համար:

Բանակի վրա քարոզչական հուժկու ուղեկցությամբ տասնյակ միլիարդ դոլար ծախսած Ադրբեջանը չորս օր շարունակ ստանալով հայկական զինուժի հարվածները, փաստացի ստիպված էր հանձնել օդային օպերացիայի կառավարումը Անկարային՝ ցամաքային տապալումը կանխելու եւ ռազմաճակատում իրավիճակ փոխելու ակնկալիքով:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի այդօրինակ ներգրավումը հայկական կողմի համար անկասկած անակնկալ չէ: Այդ հեռանկարը զարգանում էր դեռեւս Բաքվի կրած հուլիսյան պարտությունից հետո, երբ Ադրբեջանը քայլ առ քայլ փոխարինվում էր Թուրքիայով:

Պատերազմը փաստացի դրա վերջին քայլն է: Ըստ այդմ, Հայաստանի համար արդեն շաբաթներ պարզ է, որ չկա Ադրբեջան, կա Թուրքիա:

Որովհետեւ պատերազմում բանակները ցուցանակ չեն, այլ պետական օրգանիզմի մաս, որ համակարգված գործում են եւ իրենց խնդիրը լուծում այդ օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող մյուս օրգանների հետ ֆունկցիոնալ եւ բարոյահոգեբանական ներդաշնակության մեջ: Մի բան, որի բացակայությունն Ադրբեջանի պարագայում՝ այսինքն պետության բացակայությունը, ակնառու էր դեռեւս հուլիսյան մարտերից:

Մեծ հաշվով, Ադրբեջան պետության բացակայությունը թերեւս պատմական իրողություն է, հարցն այն է, թե ինչ վերջնական ձեւակերպում է այն ստանալու, ինչ ժամկետում եւ ինչ տեսքով:

Ընդ որում, պատերազմի ժամկետի հետ այն չունի ուղիղ կապ, քանի որ փլուզումն արդեն առկա է եւ այն շարունակվելու է անկախ նրանից, թե որքան կարունակվի պատերազմն ու որտեղ այն կկանգնի:

Աղբյուր

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաներըАрмянские ВС продолжают поражать азербайджанскую боевую технику.The Armenian armed forces continue the destruction of the Azerbaijani military equipment.

Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 27 сентября 2020 г.

Կարդացեք նաև

ՆՅՈՒ ՅՈՐՔ / ԺՆԵՎ, ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի, 2020 թ․ – Մինչ աշխարհը պատրաստվում է դպրոցների վերաբացմանը, ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման տվյալները վկայում են, որ 2019 թ․ աշխարհում դպրոցների 43 տոկոսը ձեռքերը օճառով լվանալու տարրական հարմարություններ չի ունեցել։ Մինչդեռ, սա՝ շարունակվող կորոնավիրուսային համավարակի օրերին,  դպրոցների անվտանգ գործունեության կարևորագույն նախապայմանն է։

«Աշխարհում, կորնավիրուսային համավարակով պայմանավորված, դպրոցների փակումը երեխաների կրթության և բարեկեցության համար աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենտրիետա Ֆորը։ «Մենք պետք է առաջնահերթություն տանք երեխաների կրթությանը։ Սա նշանակում է անել հնարավորը դպրոցների անվտանգ վերաբացման համար, ապահովելով դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմաններ՝  ձեռքերի պատշաճ հիգիենա, մաքուր և խմելու ջուր»:

Ըստ զեկույցի, շուրջ 818 միլիոն երեխաների դպրոցներում լվացարաններ չկան, ինչը նրանց կորոնավիրուսով և այլ փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավելյալ ռիսկի է ենթարկում։ Այս երեխաների մեկ երրորդից ավելին (295 միլիոն) բնակվում են Սահարայի հատվածի աֆրիկյան երկրներում: Զարգացման ցածր ցուցանիշով երկրներում 10 դպրոցներից 7-ում չկան ձեռքերը լվանալու տարրական հարմարություններ:  Դպրոցների կեսը չունի սանհանգույց և խմելու ջուր։

Զեկույցն ընդգծում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ  ջանքեր գործադրող պետությունները, պետք է  հավասարակշռեն հանրային առողջապահական միջոցառումների  անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները: Լավագույնս փաստարկված է երեխաների անվտանգության, բարեկեցության և կրթության վրա դպրոցների երկարատև փակման բացասական ազդեցությունը:

«Ջուրը, սանիտարահիգիենիկ պայմանները խիստ կարևոր են վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության համար ամենուր, այդ թվում՝ դպրոցներում», – նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը: «Դպրոցների վերաբացումն ու անվտանգ գործունեությունը շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում, պետք է առաջնային լինի կառավարությունների ռազմավարությունում»:

Զեկույցում տեղ գտած այլ կարևոր բացահայտումներից են՝

  • 818 միլիոն աշակերտներից 355 միլիոնը հաճախել է (այնպիսի) դպրոցներ, որտեղ ջուր եղել է, բայց չի եղել օճառ,  462 միլիոնը՝  (այնպիսի) դպրոցներ, որտեղ չի եղել ոչ լվացարան, ոչ ջուր՝  ձեռքերը լվանալու համար։
  • Կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական և մարդասիրական ճգնաժամի ենթակա ամենաբարձր ռիսկային գոտում գտնվող 60 երկրում 4 երեխայից 3-ը դպրոցում ձեռքերը լվանալու հնարավորություն չի ունեցել դեռ համավարակի սկզբում:  Երեխաների կեսին ջուրը հասանելի չի եղել, իսկ կեսից ավելիին՝ սանիտարահիգիենիկ պայմանները։ Հիգիենայի հետ կապված այլ կարևոր նկատառումներից են անհատական պաշտպանիչ պարագաների ճիշտ օգտագործման, մաքրության և ախտահանման, մաքուր ջրի հասանելիության, լվացարանների և օճառի առկայության, և (անվտանգ) սանհանգույցների խնդիրները.
  • Աշխարհի 3 դպրոցներից 1-ում խմելու ջուրը կամ սահմանափակ է եղել կամ ընհանրապես չի եղել։
  • 698 միլիոն երեխա տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից օգտվելու հնարավորություն չի ունեցել։

Զեկույցը ներկայացնում է դպրոցներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և վերահսկելու անհրաժեշտ աղբյուրներ, ինչպես նաև 10 անհապաղ գործողություններ և անվտանգության վերաբերյալ ստուգաթերթեր: Այն հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ- ի, Պարենի համաշխարհային կազմակերպության (ՊՀԿ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) մշակած դպրոցների անվտանգ վերաբացման վերաբերյալ ուղեցույցի վրա: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին  ուղղված ուղեցույցը պարունակում է դպրոցներն անվտանգ վերաբացելու, դպրոց վերադառնալուց հետո երեխաների անվտանգությունն ապահովվելու գործնական խորհուրդներ:

Հայաստանում դպրոցների անվտանգ վերաբացման ուղղված ջանքերին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝

Սեպտեմբերին Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիգիենայի հավաքածուներ կտրամադրի  Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 370 դպրոցներին և նախակրթարաններին։