Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ, նվաճողական, նեոoսմանական քաղաքականությունը գտնվում է քաղաքագետների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է գրել «Ֆեյսբուքում»:

«Սակայն, զարմանալի կերպով, դեռ չի ուսումնասիրվում, կամ գրեթե չի ուսումնասիրվում, նրա հոգեբանական, հոգեկան և կենսաբանական հատկանիշները, որոնք վճռական դեր են խաղում վերջինիս խելահեղ պլանների մեջ, համաձայն որոնց ներկա Թուրքիան կոչված է իր մեջ ներառելու 61 պետություն, բնականաբար, Արցախը և Հայաստանը ևս։ Հուսով եմ, որ գիտնականների այս բացթողումը կշտկվի, քանզի մարդկությունը գործ ունի կատարյալ մոլագարի հետ, որին Իսրայելի հետախուզության նախկին շեֆ Յակով Կեդմինը համարում է «Կապը կտրած կատաղած շուն»։ Իսկ իմ կարծիքով սա այն դեպքն է, երբ մեր ժողովուրդն ասում է «Մեզը խփել է գլուխը» (մեզի փոխարեն իհարկե օգտագործվում է ավելի գունեղ և ազդում եզր)։ Իսկ դա հենց այնպես չի ասված և իր տակ ունի բժշկական բացատրություն։ Հայտնի է, որ երբ օրգանիզմում հայտնվում է մեզի ավելցուկ՝ «պոլիուրիա», ապա այն մղվում է դեպի մարդու ուղեղը և նա դառնում է անմեղսունակ, կամ նույն ժողովրդական լեզվով՝ «խելառ»։ Սա ամենայն հավանականությամբ նորընծա սուլթանի դեպքն է։ Իսկ նրա շեզոֆրինիայի այլ դրսևորումների հետ մենք դեռ կծանոթանանք, եթե իհարկե նրա առաջը չառնեն։ Հենց հիմա և այստեղ»,- տեղեկանում ենք նրա գրառումից:

https://static.xx.fbcdn.net/rsrc.php/v3/yG/r/mO_u9BwrOT4.png

Աղբյուր

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաներըАрмянские ВС продолжают поражать азербайджанскую боевую технику.The Armenian armed forces continue the destruction of the Azerbaijani military equipment.

Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 27 сентября 2020 г.