Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

․ ✅ Ըստ էության ի՞նչ են առաջարկում 13 կուսակցությունները. Պետական ինստիտուտները շպրտել մի կողմ և ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

✅ Սա ի՞նչ հակասահմանադրական առաջարկություն է:

 ✅ Իսկ ո՞վ է խանգարել Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց իրենց հնարավորությունների սահմաններում օգնել դուրս գալու ստեղծված իրավիճակից:

✅Այդ ի՞նչ պետք է անեն այդ անձինք, որ հիմա չեն կարողանում անել:

✅Իսկապե՞ս ցանկանում եք օգտակար լինել, ուրեմն բարի եղեք անել այն Ձեր իսկ ներկայիս կարգավիճակի պայմաններում:

✅Այս իրավիճակում փորձ անել քաղաքական դիվիդենտ ձեռք բերել, համարում եմ անընդունելի:

✅Պատերազմի ավարտից հետո դեռևս շատ հարցեր կան բարձրաձայնելու՝ այդ թվում նաև Ձեզանից շատերին:

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3276567672379370

Կարդացեք նաև

«Արեպլիվիր»-ի թերապիայի բուժընթացն ապահովում է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մորդվայի Օգարյովի անվան պետական համալսարանի ազգային հետազոտության բժշկական ինստիտուտի տնօրեն Լարիսա Բալիկովան:

««Արեպլիվիր» պատրաստուկով թերապիայի բուժընթացն ապահովում է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ»,-ասվում է մամուլի ասուլիսում Բալիկովայի ելույթում, որը տեղի է ունեցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում: Կողմնակի ազդեցությունների զարգացման հաճախականությունն այն անձանց մոտ, ովքեր կորոնավիրուսի դեմ բուժվում են «Արեպլիվիր»-ով, ինչպես նշել է մասնագետը, եղել է այնպիսին, ինչպես եղել է ստանդարտ թերապիա ստացած անձանց մոտ:

Դրա հետ մեկտեղ, պատրաստուկը դեղատոմսային է, այն պետք է նշանակի բժիշկը, ուստի դեղամիջոցը դեղատներում առանց դեղատոմսի հնարավոր չէ գնել:

«Արեպլիվիր» պատրաստուկին, որը «Պրոմոմեդ»-ի մասնագետների կողմից մշակվել է Սարանսկի «Բիոխիմիկ»-ի բազայի վրա, Ռուսաստանում պաշտոնապես հավանություն է տրվել հունիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: