Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նպատակով պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ, սակայն վերջին խոսքը պետք է ասեն հակամարտության կողմերը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ կրակի դադարեցման համաձայնությունից հետո ռազմական գործիչներն արդեն «գետնի վրա» պետք է որոշեն, թե ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ դրա համար, ով պետք է օբյեկտիվորեն հսկի՝ ինչպես են կողմերը հետևում հրադադարի ռեժիմին: Նա այդ հարցում կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, իրենց պաշտոնակիցների հետ կապ է հաստատել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Լավրովի գնահատմամբ՝ հոկտեմբերի 9-10-ը հրադադարի հաստատման նպատակով անցկացված քննարկումները եղել են ունիկալ, վճռական պահին իր ներդրումն ունեցել է ՌԴ նախագահը, որը զանգահարել է, իսկ Շոյգուն էլ միացել է բանակցություններին և նշել, որ հրադադարի հաստատումը բավարար չի լինի, եթե վերահսկողության մեխանիզմներ չլինեն:

Լավրովի համոզմամբ՝ ԼՂ-ում հնարավոր է հասնել քաղաքական լուծման, սակայն դրանք պետք է անպայման պահպանվեն նաև «գետնի վրա»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ եթե անհրաժեշտություն կա իրականում դիտարկելու, թե ինչ է իրականում կատարվում, և ով է խախտում զինադադարը, ապա տիեզերքից ամեն ինչ հիանալի երևում է: «Մնացածը չգիտեմ, թե պարոն Լավրովն ինչ է ենթադրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք Ռուսաստանը նպատակ ունի՞ հասնելու «Լավրովի պլանով» հարցի հանգուցալուծմանը՝ դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ես գիտեմ՝ մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն։ Ամբողջ հայությունը պետք է պաշտպանի Արցախը քոչվորների բանդաներից։ Թե ով ինչ կասի, հազար բան կարող են ասել, դա մեզ չպետք է հետաքրքրի։ Թող ասեն՝ մենք էլ մեր ասածը կպնդենք»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ սրան նախորդել է Թուրքիայի իշխանությունների հայտարարությունը առ այն, թե քանի որ Մինսկի խումբը երկար տարիներ չի կարողանում հարցը կարգավորել, հարկավոր է  ձևավորել այլ խումբ՝ ռուս-թուրքական. «Այսինքն՝ Ռուսաստանն ու Թուրքիան միասին Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորեն վերջնականապես: Հիմա  դա արդեն Լավրովի պատասխանն է, փաստորեն Լավրովը մերժել է Թուրքիայի նախաձեռնությունն ու առաջարկությունը։ Լավրովը հավատարիմ է  մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանաձևերից մեկին»։

Ըստ Արշակյանի՝ Լավրովի հայտարարությունը և՛ դրական, և՛ բացասական կողմ ունի. «Մեր ստացած լուրը երկու բովանդակություն ունի՝ մեկը լավն է, որ ՌԴ-ն մերժել է Թուրքիային  և իր աթաթուրք ֆորմատը, մյուսն էլ վատ է, որ Մինսկի խումբը նորից առաջարկում է այն բանաձևը, որն իրատեսական չէ  բազմաթիվ պատճառներով՝ նախևառաջ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման»։

Աղբյուր

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաներըАрмянские ВС продолжают поражать азербайджанскую боевую технику.The Armenian armed forces continue the destruction of the Azerbaijani military equipment.

Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 27 сентября 2020 г.

Կարդացեք նաև

«Արեպլիվիր»-ի թերապիայի բուժընթացն ապահովում է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մորդվայի Օգարյովի անվան պետական համալսարանի ազգային հետազոտության բժշկական ինստիտուտի տնօրեն Լարիսա Բալիկովան:

««Արեպլիվիր» պատրաստուկով թերապիայի բուժընթացն ապահովում է թոքերի վիճակի արտահայտված բարելավում՝ ընդհուպ մինչեւ նորմալացում հիվանդների բացարձակ մեծամասնության մոտ»,-ասվում է մամուլի ասուլիսում Բալիկովայի ելույթում, որը տեղի է ունեցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում: Կողմնակի ազդեցությունների զարգացման հաճախականությունն այն անձանց մոտ, ովքեր կորոնավիրուսի դեմ բուժվում են «Արեպլիվիր»-ով, ինչպես նշել է մասնագետը, եղել է այնպիսին, ինչպես եղել է ստանդարտ թերապիա ստացած անձանց մոտ:

Դրա հետ մեկտեղ, պատրաստուկը դեղատոմսային է, այն պետք է նշանակի բժիշկը, ուստի դեղամիջոցը դեղատներում առանց դեղատոմսի հնարավոր չէ գնել:

«Արեպլիվիր» պատրաստուկին, որը «Պրոմոմեդ»-ի մասնագետների կողմից մշակվել է Սարանսկի «Բիոխիմիկ»-ի բազայի վրա, Ռուսաստանում պաշտոնապես հավանություն է տրվել հունիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: