Հրանտ Տեր-Աբրահամեանը գրում է. «Էդ լավ լուր ունեմ, բայց չեմ ասի տիպի բաներին շատ զգույշ վերաբերվեք, ժողովուրդ ջան: Պատերազմն, ամեն դեպքում, ունի իր տրամաբանությունը: Չեն կարա օր-օրի լինել ծանր պաշտպանական մարտեր, որոշ տեղերում նահանջներ և այլն, ու մեկ էլ՝ հո՛պ, մի օրում եսիմ ինչ «լավ լուր», յանի մտանք Շահումյան: Չես կարա մի օրում համառ պաշտպանությունից անցնես հակահարձակման: Հա, կարող են լինել հաջող հակագրոհներ, տեղական առաջխաղացումներ և այլն:

Կարող է նաև անսպասելի ինչ որ բան էլ լինի: Ամեն դեպքում, եթե ուշադիր լսեք պաշտոնական հաղորդագրությունների ամեն բառին, ստորակետին, դուք էլ կզգաք, դեպի ուր է գնում: Ու, չի կարա տենց ոչնչից մեկ էլ «լավ լուր» լինի: Հիմնականում հիմա մեր գործը համառ պաշտպանությունն է:

Մեր լավ լուրը հիմա ամենօրյա ծանրագույն աշխատանքն է, որ մեր բանակն անում է ճակատում: Մեր լավ լուրը հիմա էն ա, որ բանակի մարտունակությունը պահպանվում է, որ ճակատի լուրջ ճեղքումներ չկան, թշնամու առաջխաղացումները, որտեղ էլ եղել են կամ կան, շատ դանդաղ են, ու համեմատած ներդրված ջանքի հետ՝ շատ քիչ:

Մեր լավ լուրն էն ա, որ մեր կամքը տեղն է, հավատը տեղն է: Սրանք են հիմա մեր լավ լուրերը: Ու դրանք իրոք լավ լուրեր են: Որովհետև պատերազմ է սա՝ կռիվ կինո չի: Ժամանակակից պատերազմը ասպետների մենամարտ չի: Այլ շատ ծանր, սևագործ, առոօրյա, դաժան աշխատանք, գործ: Էն ձեր ասած լավ լուրերը հետո կլինեն: Վերջում: Երբ էս ծանր գործը պատվով կկատարենք:

Հ.Գ. Էն Արծրունին ու Շուշանի էջերում որ քոմենթչիներ կան, թե բա հերիք է, դուք էլ անցեք հարձակման: Մանավանդ, որ տղերք են լինում, ապշում եմ ամեն անգամ: Լավ էդ կարգի չե՞ք պատկերացնում պատերազմն ինչ է: Իրենց թվում է, տենց ուզելով է էլի։

Աղբյուր

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաներըАрмянские ВС продолжают поражать азербайджанскую боевую технику.The Armenian armed forces continue the destruction of the Azerbaijani military equipment.

Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 27 сентября 2020 г.

Կարդացեք նաև

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի տարածման մեջ առավել մեծ դերը խաղում են երեխաներն ու երիտասարդները: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science հանդեսում։

Փրինսթոնի համալսարանի, Ջոն Հոփքինսի համալսարանի եւ Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վերլուծել են Հնդկաստանի հարավ-արեւելքի 575 հազար բնակիչների շրջանում SARS-CoV-2-ով վարակվելու մոտավորապես 85 հազար հաստատված դեպք՝ վարակի փոխանցման հավանական ուղիներին հետեւելու նպատակով:

Պարզվել է, որ վարակվածների 71 տոկոսը վիրուսը չի փոխանցել մյուսների հետ շփումների միջոցով, բայց ախտահարվածների ութ տոկոսին բաժին է ընկել վարակման նոր դեպքերի 60 տոկոսը: Նաեւ գիտնականները որոշել են, որ վարակվածների խմբում հիվանդները դիտարկվող շփումների միջոցով միջին հաշվով ավելի երիտասարդ էին մռուս հիվանդներից, ինչպես նաեւ նրանց շրջանում ավելի հաճախ հանդիպում էին կանայք:

Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրության արդյունքների, մասնագետները եկել են այն եզրակացության, որ երեխաներին ու երիտասարդներին բաժին է ընկել հիվանդության դեպքերի շուրջ մեկ երրորդը, եւ այս խումբը հանգուցայինն են համարել կորոնավիրուսը տարածելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: