ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Ցանկացած գործ անկեղծ ոգևորությամբ կստանձնեք, և հենց դրա շնորհիվ էլ դրանցում հաջողությունների կհասնեք: Եվս մեկ պատճառ կլինի մարդկանց հետ լեզու գտնելու, իսկապես օգնելու պատրաստ մարդկանց դիմելու ձեր կարողությունը:

Դուք չեք մերժի աջակցության խնդրանքը, եթե դա ինչ-որ մեկին պետք լինի, և շատերը ձեր հանդեպ անկեղծ համակրանքով կլցվեն: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ համար բարդ կլինի սեփական հետաքրքրությունները պաշտպանելն ու վեճերում հաղթանակ տոնելը: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները առավել լարված կդառնան: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, հիմա տհաճությամբ կապի դուրս կգան: Բայց դուք բոլոր դեպքերում մոտեցում կգտնեք այդ մարդկանց, բայց դա որոշակի ջանքեր կպահանջի:

Օրը բարենպաստ է ստեղծագործ մոտեցում, իրերին ոչ ստանդարտ հայացք պահանջող ինքնուրույն աշխատանքի համար: Երեկոյան հաջողությունների կհասնեք, որոնք կօգնեն ձեզ մոռանալ բոլոր դժվարությունների մասին: Այդ հատվածում հավանական են մտերիմներից մեկի հետ կապված հաճելի լուրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սա այն օրն է, երբ ձեր արարքները համընդհանուր հիացմունք կառաջացնեն: Դուք նոր երկրպագուներ ու համախոհներ կգտնեք, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումները երկար ժամանակ կուրախացնեն: Հաճախ գործերում հաջողության հասնելուն կօգնի հմայքը. այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով ընկերական կամ սիրային բնույթ կստանան:

Օրը հարմար է գնումների համար: Ծրագրված գնումները շատ հաջող կլինեն, սպոտնան ձեռքբերումներն էլ չեն հիասթափեցնի: Դուք անսխալ հրաշալի նվերներ կընտրեք ձեզ համար թանկ մարդկանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինքնուրույն աշխատանքի համար ամենահարմար օրը չէ: Ավելի մեծ հաջողությունների կարող եք հասնել համատեղ նախագծերն իրագործելիս: Դուք ոչ միայն բարեխիղճ օգնականներ, այլև մարդկանց կգտնեք, որոնք սեփական նախաձեռնությամբ իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի առյուծի բաժինը, դրա հետ միասին հաղթողի փառքը կիսելու կամ պարգևի համար չեն անի դա:

Օրը հարմար է ակտիվ հանգստի համար, դրական հույզեր ու վառ տպավորություններ է խոստանում: Հաջող կդասավորվեն ոչ մեծ ուղևորությունները, նշանի ներկայացուցիչները ոգեշնչվածության աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք առանց դժվարության կշահեք նոր ծանոթների համակրանքը, ամենակասկածամիտ մարդիկ էլ պատրաստ կլինեն ձեզ հետ կիսվել իրենց գաղտնիքներով: Ուշադիր եղեք. այսօր ձեզ հետ ընկերանալ ցանկացող ոչ բոլոր մարդիկ բարի մտադրություններ կունենան: Վստահեք միայն նրանց, որոնց անկեղծությունը կասկած չի հարուցում:

Օրվա երկրորդ կեսը ուժեղ հույզերի ժամանակ է, որոնք չեք կարողանա վերահսկել: Կարևոր կլինի հակասական արարքներ չգործելը: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Ուրիշի փորձը թույլ կտա խուսափել սեփական սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Կարող եք առանց շտապելու գործել՝ հասնելով դրված նպատակներին: Այդ հատվածում դուք մեծ հաջողությունների կհասնեք, եթե առաջին հերթին հույս դնեք սեփական ուժերի վրա և ոչ ոքից օգնություն չսպասեք:

Օրվա երկրորդ կեսը առավել լարված կլինի. նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Անհրաժեշտ արդյունքների հասնելուն կօգնի մանրուքները նկատելու և արագ հասկանալու ունակությունը, թե ինչ կարող է ազդել ձեր ծրագրերի վրա, իսկ ինչը ոչ մի նշանակություն չի ունենալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատողների վրա, սեփական գաղափարները լավագույն լույսի ներքո ներկայացնել: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Հարաբերությունները վերականգնելը բոլորին օգտակար կլինի:

Արժե զգույշ լինել գումարի հետ. դուք հակված կլինեք դրանք թեթևամտորեն ծախսել՝ առանց մտածելու հնարավոր հետևանքների մասին: Այդ իսկ պատճառով գնումներ անելուց առաջ երկար մտածեք կամ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց ճաշակին ու կարծիքին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Սա այն օրը չէ, երբ հաշված ժամերի ընթացքում կարող եք սարեր շրջել: Իրադարձությունները դանդաղ կզարգանան, գործելուց առաջ պետք է սպասեք բարենպաստ պահի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու մտածեք, թե ինչպես օգտակար անցկացնեք ժամանակը:

Պարտադիր չէ կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք: Կարող եք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց վստահում եք. դա օգտակար կլինի: Բացի այդ, հենց նման զրույցները կօգնեն վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխել: Երեկոն հարմար է ապագայի մասին զրուցելու համար: Կարևոր չէ՝ ծրագրում եք, թե երազում. երկու դեպքում էլ լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լարված օր է: Զգույշ և ուշադիր եղեք, հակառակ դեպքում սխալներ կանեք: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել, լսեք առողջ բանականության ձայնին, իսկ եթե դժվարությունների բախվեք, օգնության խնդրանքով դիմեք մարդկանց, որոնց գնահատում եք իրերն իրական լույսի ներքո տեսնելու կարողության համար:

Օրվա երկրորդ կեսը խառնաշփոթի մեջ կանցնի: Հաճախ կշտապեք, ինչը կխանգարի ձեզ հաջողության հասնել: Այդ հատվածում լավ գաղափարներ շատ կունենաք, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե դրանցից որոնք կարող եք անհապաղ իրագործել, իսկ որոնց հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուզական տեսանկյունից օրը բավական բարդ կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք չափազանց մեծ նշանակություն կտաք մանրուքներին, իսկ ահա գլխավորն աչքից կվրիպի, քանի որ չափազանց զբաղված կլինեք ձեր ապրումներով: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կկարողանան իրերին այլ կերպ նայել ու կհուշեն, թե ինչպես է պետք գործել:

Չարժե այսօրվա համար կարևոր գործնական հանդիպումներ ծրագրել, իսկ ահա ընկերների հետ հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար օրը լավն է: Մտերիմ մարդու հետ կարող եք խոսել ձեզ հուզող բաների մասին. ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան արժե զգույշ լինել, քանի որ այդ հատվածում հնարավոր են տհաճություններ: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ կեսօրին պարզ կդառնա, որ կարողանալու եք հասնել դրված նպատակներին, կարևոր հաղթանակներ տոնել:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Հնարավոր են հաճելի սիրային անակնկալներ ու անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ, որոնց համար ուրախ կլինեք: Նոր հարաբերությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ դրանք կստանան՝ ընկերական կամ գործնական:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առողջ բանականությունն ու գործնական լինելը կօգնեն խուսափել թյուրիմացություններից ու հուզական ցնցումներից: Դուք հեշտությամբ մի կողմ կվանեք անպիտան մտքերը, տհաճ ապրումների մեջ չեք խորանա, ընտրված ուղուց չեք շեղվի: Որոշումները, որոնք կընդունեք, ճիշտ կլինեն, և շրջապատողները կընդունեն դա:

Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, դա կօգնի արագ գլուխ հանել և՛ ընտանեկան խնդիրներից, և՛ տնային գործերից: Կարող եք քննարկել ֆինանսական հարցերը, ապագա ծախսերն ու գնումները. այստեղ լուրջ տարաձայնություններ չեն լինի: Երեկոյան նշանի որոշ ներկայացուցիչների սիրային անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Աղբյուր

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաներըАрмянские ВС продолжают поражать азербайджанскую боевую технику.The Armenian armed forces continue the destruction of the Azerbaijani military equipment.

Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 27 сентября 2020 г.

Կարդացեք նաև

https://mediatime.am/wp-admin/edit.php?fbclid=IwAR3TlF5wEf3S47V8so_NMOMClwsIy0A5_2zbEUN4FM_DxftbWRR6hk11ctg