Մենք բոլորս էլ հավատում ենք, որ ունենք մեր պահապան հրեշտակը: Նա պահպանում է մեզ ամեն տեսակ չարիքից: Ամեն առավոտ կարդացեք այս տողերը, անգիր արեք դրանք, և աչքերը բացելուն պես մտքում կրկնեք, և կտեսնեք, թե ինչպես է փոխվում կյանքը դեպի լավը: Այս խոսքերի միջոցով դուք կանչում եք ձեր պահապան հրեշտակին: Խոսքերն ասեք հանգիստ, դանդաղ, առանց ոչ մի ուրիշ բանի մասին մտածելու:

Իմ պահապան հրեշտակ, Իմ փրկիչ, իմ ազատարար, Փրկիր ինձ, պահպանիր ինձ, Պաշտպանիր ինձ Իմ թշնամիներից, նրանց տար յոթ սարից այն կողմ, Հեռու պահիր ինձ չար աչքից և Հուդայի գործերից, Ամեն տեսակ վատ բաներից, Մթությունից, Անոթի մեջ քողարկված թույնից, Կայծակից ու որոտից , Հեռու պահիր ինձ զայրույթից և պատժից, Գազաների երախից, Սառույցից ու կրակից, սև օրից

և հենց հասնի իմ վերջին ժամը, իմ հրեշտակ, իմ պահապան, կանգնիր իմ գլխավերևում ու թեթևացրու հարազատերիս հետ բաժանման ու այս կյանքից հեռանալու ցավը:

от Astxik

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *