Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել. Միքայել Պողոսյան

835

«Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս: մտածում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի:

Թերությունների վերաբերյալ չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել: Այսպիսի ջերմություն երկրի ղեկա-վարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողո-վրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

Պողոսյանի համոզմամբ՝ կորոնավիրուսը պատվով հաղթահարելուց հետո մեր երկիրը մի քայլ առաջ կընթանա, կառավարությունը կամրապնդի իր դիրքերը. «Մեր ազգը չափազանց զգայուն է և բարդ պահերին համախմբվելու լավ ունակություն ունի:

Ասում էին, թե ժողովուրդը պառակտվել էր Այժմ այս վիրուսը լավ կողմ էլ կունենա՝ կմիաբանի մեր ժողովրդին»: Հայաստանում կո-րոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից և արտակարգ դրություն հայտարարվելուց հետո կոնկրետ իր՝ Միքայել Պողոսյանի կենսակերպն առանձնապես չի փոխվել:

«Ես այս փուլում տանն եմ, սցենար եմ գրում, նստակյաց կյանքով եմ ապրում, այնպես որ, ինքնըստինքյան մեկուսացված եմ», եզ-րափակեց դերասանը: Հիշեցնենք, որ հանրագումարով այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված յոթանասունութ դեպք, որոնցից մեկը՝ առողջացած։

Աղբյուր