Զորացրված զինծառայողները տուն վերադառնալու ճանապարհին ավտովթարի են ենթարկվել․ վիճակները ծանր է

53543

Ստեփանակերտում զորացրված զինվորները ենթարկվել են ավտովթարի։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հուլիսի 7-ին Ստեփանակերտ- Ասկերան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի պատճառով ծառայությունն ավարտած զինծառայողներ 2000 թվականին ծնված Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Աղբյուրին հայտի դարձավ, որ Բորիս Դանիելյանը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ։

Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Իսկ Վահե Ծատրյանը ստացել է ստորին ծնոտի կոտրվածք, աջ ազդրի կոտրվածք, փայծախի և լյարդի պատռվածք։ Վիճակը ծանր է։
Այս պահին զորացրված զինծառայողները գտնվում են Արցախի հանրապետական հիվանդանոցում։

Մանրամասները կարդացեք այստեղ

ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհինՍույն թվականի հուլիսի 9-ին ժամը 14.50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան…

Опубликовано Արցախի Հանրապետության ոստիկանություն Четверг, 9 июля 2020 г.