Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ:Սամվելը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից էր: Դեկտեմբերի 13-ին նա կդառնար 26 տարեկան:Կուրսընկերուհին՝ Աննան, բնութագրում է նրան որպես շատ համեստ երիտասարդ, որը երբեք որևէ մեկին չէր նեղացնի: «Շատ էր ուզում լավ բժիշկ դառնալ, սակայն դեռ չէր ընտրել նեղ մասնագիտացումը», — ասում է Աննան:Ապագա բժշկի մյուս կուրսընկերուհին՝ Լիլիթը, պատմում է. «Մենք նույնիսկ չենք իմացել, որ նա առաջնագիծ է մեկնել: Իհարկե, Սամվելի անսահման հայրենասիրությունն էր նման մղման դրդապատճառը»: Սամվելը ԵՊԲՀ էր տեղափոխվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետից: «Բժշկությունն իրեն շատ էր հետաքրքրում: Շատ էր սիրում նաև խաղալ «Ալյանս»: Միշտ պարտվում էի իրեն, շատ լավ հայոց լեզու գիտեր, ինչի շնորհիվ էլ կարողանում էր հաղթել: Սիրում էր երգել «Երևանի սիրուն աղջիկ երգը», ասում էր. «Երևանի աղջիկների նման սիրուն աղջիկներ չկան», — թախծոտ ժպիտով հիշում է Լիլիթը:Անմահ հերոսի մեկ այլ կուրսընկերուհին՝ Վարդուհին, նշում է. «Լավ ընկեր էր մեր Սամվելը, հասնող ու կամեցող էր: Ափսոս, երկար չտևեց մեր շփումը: Ուրիշ խումբ տեղափոխվելուց հետո էլ մեզ չէր մոռանում, սպասում էինք՝ մեր խմբի մյուս տղաները բանակից գային, որ կարողանայինք հավաքվել»:Սամվելը, շարունակում է Վարդուհին, մեկ րոպե անգամ չէր կարողանում հանգիստ նստել: «Իրեն միշտ փոփոխություն էր պետք: Երբ ասում էինք՝ գնանք կինո, ասում էր. «Ես այդքան նույն դիրքով նստողը չեմ, ուրիշ բան մտածեք»: Սամվելն ասում էր, որ իրեն միշտ նորություններ են պետք, նոր մարդիկ: Ֆուտբոլ էր շատ սիրում. ամեն ինչ գիտեր ֆուտբոլի մասին՝ բոլոր դեմքերով ու թվերով: Առաջնագիծ մեկնելուց մի քանի օր առաջ խոսում էինք, էլի մեր խմբի հավաքվելու մասին էր խոսում, բայց, ցավոք, ոչինչ չհասցրինք: Եթե իմանայի, որ այսպես է լինելու, հենց նույն օրը բոլորին կհավաքեի», — ափսոսանքով ասում է Վարդուհին:Սամվելի զինակից ընկերն ու եղբայրը՝ Արտաշեսը, որն, ի դեպ, նույնպես առաջին օրվանից առաջնագծում էր, պատմում է. «Սամվելը շատ բարի էր, մեծ սիրտ ուներ, բոլորին հասնող էր, անխտիր բոլորին: Ուզում էր բժիշկ դառնալ, որ բուժեր բոլոր հիվանդ հարազատներին: Դեռ չէր որոշել՝ որ ուղղությամբ էր մասնագիտանալու, բայց, ամենայն հավանականությամբ, վիրաբույժ կդառնար»: Ընկերոջ խոսքով՝ Սամվելը 2012-2014 թվականներին ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Ջրականում, իսկ հայությանը պատուհասած վերջին գոյամարտի ժամանակ շտապել էր առաջնագիծ՝ անառիկ պահելով Քարվաճառի հայկական դիրքերը և, միաժամանակ, կիրառելով իր բժշկական հմտությունները: «Մենք Քարվաճառի ամենավտանգավոր դիրքերից մեկում էինք… Թշնամուն էինք սպասում, բայց, ցավոք, թշնամին վերևից էր գալիս… Հենց Քարվաճառում էլ մեր Սամվելը զոհվեց», — ավելացնում է Արտաշեսը:Անմահ հերոս Սամվել Գասպարյան… Խոնարհվում ենք…

Աղբյուրը

Կարդացեք նաև

Հրաշալիքներ

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն ՕլիմպոսումՀռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

Եգիպտական բուրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, ԵգիպտոսիՓյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոս նավահանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա ծնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ:

Շամիրամի կախովի այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

от Armine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *