Այսօր, դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Ջուջևան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չի ստացել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը

от Armine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *