Այս աղոթքը կօգնի ելք գտնել ցանկացած դժվարին իրավիճակից դուրս գալու համար:  Ընդհանրապես  աղոթքը հրաշքներ կարող է գործել, եթե աղոթենք ամբողջ հոգով, ամբողջ սրտով:

Աղոթքը դա  երկխոսություն է Աստծո հետ,  խնդրանք ուղղված նրան օգնելու  կամ երախտապարտության զգացումը հայտնելու համար: Եվ միշտ պետք է շնորհակալություն հայտնել Տիրոջը, որովհետև նա միշտ մեզ հետ է ու պաշտպանում է մեզ:

Կարդացեք այս աղոթքը, եթե ծագել է որևէ դժվարին իրավիճակ, և չգիտեք՝ ինչ անել.

«Ամենազոր Ատված, օգնիր ինձ, խնդրում եմ,  արժանացրու քո ողորմությանը և օգնիր լուծում գտնել,  որից չեն տուժի ոչ ոք:

Օգնիր ինձ արդարություն գտնել և  բոլոր հարցերին  տալ ճիշտ պատասխան:

Ներիր իմ մեղքերը, որոնք ես պետք է գործեմ այլ խնդիրներից խուսափելու համար:

Տեր  և սուրբ Տիրամայր,  ինձ հոգևոր ուժ տվեք,  ինձ ցույց տվեք ճիշտ ելքը,  որը արագ լուծում կտա իմ խնդիրներին:

Ազատեք ինձ վախերից, որոնք ինձ ավելի թույլ են դարձնում և լուսավորեք ինձ ձեր լույսով:

Տեր, խնդրում եմ սովորեցրու մեզ կարեկից լինել  և մեզ ուժ տուր դիմակայելու ցանկացած իրավիճակներին:

Ամեն»:

Աղբյուր

от Armine

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *