Հրապարակվել է Թուրքիայում անտառների միտումնավոր հրկիզման հավանական տեսանյութը
Թուրքիայում հրապարակվել է անօդաչու թռչող սարքի կողմից նկարահանված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ մոտենում ծառերին և դրանից հետո սկսվում է անտառային հրդեհը:

Հայտարարվում է, որ տեսանյութում պատկերված անձինք հրկիզողներն են և ազգությամբ քուրդ են:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառ են դարձել հրկիզումները, հանցագործները կպատժվեն:

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ բնական աղետի զոհերը վեցն են, տուժել է 183 մարդ:

от Alvina

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *