Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ:

Տուժածների թիվը հասել է 410-ի: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Այս պահին ունենք 410 մարդ, որոնք տուժել են հրդեհներից: 400 մարդ դուրս է գրվել, 10-ը գտնվում է ստացիոնար բուժմանմ մեջ», — ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ:

Բնական աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կան բազմաթիվ վիրավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Անտառային հրդեհների պատճառն ուժեղ քամիներն և օդի բարձր ջերմաստիճանն են:

от Alvina

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *