SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, 3-րդ մասնաշենքի 19 խցում պահվող կալանավորված անձ, 30-ամյա Էդվարդ Պ.-ն մեկ այլ անձի՝ Սմբատ Ա.-ի հասցեին բարձրաձայն վատաբանող արտահայտություններ է հնչեցրել և շարունակել բղավել, ասելով՝ «Կյանք գողերին, մահ՝ բ..-երին» արտահայտություններ, որին ի պատասխան՝ Սմբատ Ա.-ն Էդվարդ Պ.-ի հասցեին նույնաբովանդակ արտահայտություններ է հնչեցրել, ինչի արդյունքում մասնաշենքում լարված իրավիճակ է ստեղծվել: Այդ ընթացքոմ Էդվարդ Պ.-ի կոչերին միացել են թիվ 29, 41, 47, 26 և 22 խցերի կալանավորված անձինք, ովքեր հնչեցրել են հայհոյանքներ, ապա հարվածներ հասցրել խցերի դռներին: Նրան ի պատասխան՝ թիվ 15 և 33 խցերի կալանավորված անձինք հայհոյանքներով հակադարձել են՝ ի պաշտպանություն Սմբատ Ա.-ի: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մասնաշենքում հիմնական լարվածությունը ստեղծել են Էդվարդ Պ.-ն և 32-ամյա Բագրատ Ա.-ն, ինչի արդյունքում էլ վերջիններս տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և խաթարել մասնաշենքի բնականոն գործունեությունը:
Աղբյուր

от Aida

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *