Ադրբեջանը պահանջել է Դավիթ Բաբայանին. նա կմեկնի Շուշի ու…

Ադրբեջանը պահանջել է նաև ԱՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի խորհրդական, Դավիթ Բաբայանին. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,
Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։
Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»:

https://www.shantnews.am/news/view/1361157.html?fbclid=IwAR3GiG2sSRxNr5rP30R1yXNnwfHOwZmqkPdtoLeJXM_IKfGRPpQpDb4BPng

109 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն