Խոշոր ավտով թար Երևանում. Ավտոբուսն ու մեքենաներն իրար են բա խվել. մանրամասներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Այս  մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Zhong Tong մակնիշի ավտոբուսը, VAZ (վարորդ՝ Վ․ Ե․) և Hyundai մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ» և Hyundai մակնիշների ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

1 725 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն