Լարված/ «Ընտրվելուց հետո չե՞ք ասելու՝ մենք լեգիտիմ ենք Արցախը հանձնելու». լրագրողը՝ Ավինյանին

«Մարդիկ ասում են, որ եթե դուք պատրաստվում եք Ստեփանակերտը հանձնել, ո՞րն է երաշխիքը, որ դուք կարող եք Երևանի անվտանգությունը ապահովել»,- Մալաթիա-Սեբաստիա համայնքնում քարոզարշավի ժամանակ՝ դիմելով քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանին, հարցրեց լրագրողը:

«Ես առաջարկում եմ՝ կարող եք այստեղ կանգնել և ձեր կամերաների առաջ խոսել»,- չպատասխանելով հարցին, ասաց Ավինյանը:

«Արդյոք նտրվելուց հետո չե՞ք ասելու մենք լեգիտիմ ենք Արցախը հանձնելու» հարցին, Ավինյանը դարձյալ չպատասխանեց:

«Սա Երևանի ավագանու ընտրութուներ են, ժողովուրդ ջան, Երևան քաղաքի հետ կապված»,- ասաց նա:

Ավինյանին սատարող քաղաքացիներից մեկն էլ արձագանքեց. «Արցախն ի՞նչ կապ ունի, գնա Արցախը հանձնողին ասա»:

https://m.mamul.am/am/news/273809?fbclid=IwAR3gsPDqmftHR35NpZ0QBAfRq4jDfWSM9elLGkbws9yEInOKxEDXVkwmqSw?fbclid=IwAR3gsPDqmftHR35NpZ0QBAfRq4jDfWSM9elLGkbws9yEInOKxEDXVkwmqSw

125 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն