ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․Երեխաների հոր հեռախոսում նույնպես տեսանյութեր են եղել. Պարզվում է, որ․․․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գավառցի երեխայի նկատմամբ դա ժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Նուբարաշենի բանտում հարցաքննվել է երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը։ Նշենք, որ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սե ռական բռ նություն իրականացնելու համար եւ կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեխաների հորը հարցաքննել են, քանի որ Աննա Արեւշատյանը իրավապահներին հայտնել է, որ երեխայի նկատմամբ այդպես վարվել ու նկարելը ունեցել է մեկ նպատակ՝ ուղարկել ամուսնուն։ Իսկ թե ամուսինն ինչ է արել այդ նկարահանած տեսանյութը, ու որտեղից է այն տարածվել համացանցում, Աննա Արեւշատյանն ասել է՝ ինքը տեղյակ չէ։ Եվ, ահա, այդ նպատակով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ՝ խուզարկության։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սե ռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում:Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս ու դեռ ավելին՝ հեռախոսի մեջ եղել են մի քանի տեսանյութեր՝ երեխայի մասով։
Խուզարկությունից հետո երեխաների հորը Նուբարաշենի բանտից տեղափոխել են Գավառի քննչական բաժին, ու քննչական գործողություններ են իրականացվում։

Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պո ռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սե ռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դա ժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պո ռնոգրաֆիա:

Մանկական պո ռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ց ավ, նրա նկատմամբ բռ նություն գործադրելով՝ կատարել է սե քսուալ բնույթի գործողություններ, իսկ պո ռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․Երեխաների հոր հեռախոսում նույնպես տեսանյութեր են եղել. Պարզվում է, որ․․․

4 243 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն