Իմ բալիկը մեկ տարեկան է, մեզ միայն տալիս են հաց․ չկա այլ սնունդ. Այս ինչ է կատարվում

Իմ բալիկը մեկ տարեկան է, մեզ միայն տալիս են հաց․ չկա այլ սնունդ

«Հրապարակը» զրուցել է Արցախում ապրող մանկահասակ երեխայի մայրիկի՝ Անի Զաքարյանի հետ, հասկանալու համար, թե այսօր ի՞նչ խնդիրներ ունեն մանկահասակ երեխա ունեցող մայրերը, ինչպես են խնամում իրենց բալիկներին՝ նման ծանր պայմաններում։ Որտեղից եւ ինչպես են հայթայթում երեխայի սնունդը, ինչ դժվարություններ ունեն։

— Իմ բալիկը մեկ տարեկան է, մեզ միայն տալիս են հաց, ողջ օրը կանգնելով հերթի մեջ, բալիկիս հետ։ Չկա այլ սնունդ։ Երեխաս միային կաթնախառնուրդ է օգտագործում, այն էլ չկա, փորձում ենք բրինձ, կարտոֆիլով պյուրեներ պատրաստել, եթե լինում է գտնել։

Չկան անգամ այդ մթերքները, աղ չկա։ Ամուսինս զինվորական է, մի քանի օր է խնդրել եմ աղ բերի, թեկուզ 100 գրամ, բայց չի կարողացել գտնի։ Չկան հիգիենայի պարագաներ երեխայի շորերը լվանալու, լողացնելու համար։ Ամեն ինչ անում ենք «պռաստոյ» ջրով։ Անտանելի է դարձել մեր և երեխաների կյանքը։

-Այսինքն, մեծ ջանքեր գործադրելու դեպում հնարավո՞ր է գնել ինչ-որ ապրանքներ, կա՞ն մարդիկ, որոնք վաճառում են դրանք։ 

— Մի ամիս առաջ հնարավոր էր գտնել, գնել այն մարդկանցից, որոնց երեխաները չեն օգտագործում, գնել ենք։ Բարեկամներիս, ծանոթերիս, ամեն օր խնդրում եմ, որ եթե գյուղեր գնան, կամ եկող լինի, մի հատ խնձոր գոնե բերեն տամ երեխայիս։ Անտանելի է․․․

-Իսկ երբ երեխան ունենում է առողջական խնդիրներ, կա՞ն ծառայություններ, որոնք արձագանքում են։ 

— Թերսնման պատճառով վերջերս բալիկս փորի ցավեր էր ունեցել, տարել ենք հիվանդանոց, դեղեր են նշանակել և սննդակարգ, բայց մի կերպ բրինձ եմ գտել՝ հարևանների օգնությամբ, բայց դեղորայք չի հաջողվել գտնել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

788 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն