Հրատապ լուր/ Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կր ակել ու վնասել է …

Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել,  որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:

Բարեբախտաբար,  քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով  դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

https://www.aysor.am/am/news/2023/08/16/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD/2135049

736 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն