ՀՈՐՈՍԿՈՊԻ յուրաքանչյուր նշանի հաջողության 3 գաղտնիքները․․․

ՀՈՐՈՍԿՈՊԻ յուրաքանչյուր նշանի հաջողության 3 գաղտնիքները․․․Մենք բոլորս էլ ձգտում ենք հաջողության, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես դառնալ հաջողակ և ինչ մեխանիզմներ է պետք կիրառել, որպեսզի ամեն ինչում միշտ հասնեն իրենց նպատակներին։

Ըստ աստղաբանների՝ երջանիկ և ներդաշնակ կյանքի համար մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի ճանաչել այն ազդանշանները, որոնք ուղարկում է Տիեզերքը: Հաջողության գաղտնիքները, որոնք մեզ հետ կիսում են Վերին ուժերը, կօգնեն մեզ գտնել մեր կյանքի նպատակը և հասկանալ, թե որտեղ է մեր երջանկությունը:

Խոյ

1. Մի կուտակեք բացասականություն և պաշտպանեք ձեզ այն մարդկանցից, ովքեր ձեր կյանք են բերում բացասական հույզեր:

2. Մի կարծեք, որ դուք կարող եք միայնակ սարեր շուռ տալ։ Ձեր երջանկությունը մտերիմների աջակցության և օգնության մեջ է:

3. Միշտ եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Ուրիշներին նմանվելու ձեր փորձերը ոչ մի լավ բանի չեն բերի։

Ցուլ

1. Արեք միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս և ինչից իսկապես հաճույք եք ստանում:

2. Մի վախեցեք փոխել ձեր կյանքը: Ձեր վախերը ձեզ միայն հեռացնում են ներդաշնակությունից և երջանկությունից:

3. Վերահսկեք ձեր էմոցիաները: Ձեր իմպուլսիվությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր ապագայի վրա։

Երկվորյակներ

1. Սուտը ձեզ երբեք չի երջանկացնի։ Բայց այն կարող է զգալիորեն վնասել ձեր հեղինակությանը:

2. Ձեր երջանկությունը կայանում է նրանում, որ պլանավորեք ձեր կյանքը և խստորեն հետևեք ընտրված ծրագրին:

3. Մարդկանց հետ ընկերանալու կարողությունը կարող է շատ հեռանկարներ բացել և ներդաշնակություն բերել ձեր կյանքում:

Խեցգետին

1. Խնդիրներից փախչելը ձեզ իսկապես երջանիկ չի դարձնի։ Սովորեք ընդունել այս աշխարհն իր ողջ բազմազանությամբ:

2. Շշրջապատի մարդիկ մեղավոր չեն, որ դուք երջանիկ չեք կյանքում։ Սովորեք պատասխանատվություն կրել ձեր արարքների համար։

3. Մի պարծեցեք ձեր կյանքի պլաններով: Թող մարդիկ տեսնեն, թե իրականում ինչի եք հասնում:

Առյուծ

1. Ձեզ ուրիշներից լավը մի համարեք։ Ավելի լավ է սովորեք ինքներդ ձեզ դնել ուրիշների տեղը:

2. Վատ սովորությունները կարող են ոչնչացնել ձեզ ներսից։ Հեռացրեք ձեր կյանքից այն ամենը, ինչը խախտում է ձեզ շրջապատող աշ խարհի հետ ներդաշնակությունը:

3. Սովորեք ասել ոչ: Երբեմն ձեր անմերժողականությունը խաղում է ձեր դեմ:

Կույս

1. Դադարեք մտածել, որ դուք բացարձակապես ամեն ինչում իրավացի եք։ Սովորեք լսել և վերլուծել ձեր հակառակորդների կարծիքները:

2. Ինքնաքննադատությունը, իհարկե, վատ հատկանիշ չէ, բայց պետք չէ շատ հեռուն գնալ։ Գտեք դրա միջինը:

3. Սրտին մոտ մի ընդունեք այն, ինչ ասում են ուրիշները: Սովորեք ադեկվատ ընդունել քննադատությունը:

Կշեռք

1. Դադարեք ուրիշներին մեղադրել ձեր խնդիրների և անհաջողությունների համար: Դուք ինքներդ եք ձեր սեփական երջանկության ճարտարապետը:

2. Ձեր մեջ մեծ ներուժ կա։ Պարզապես պետք է հավատալ ինքներդ ձեզ և սկսել գործել:

3. Կյանքը միայն սև ու սպիտակ չէ։ Այն ունի շատ ավելի շատ գույներ և երանգներ: Հասկացեք սա և երջանիկ եղեք:

Կարիճ

1. Բարությունը կարող է ձեզ շատ ավելի երջանիկ դարձնել, քան զայրույթն ու վրեժխնդրությունը: Սովորեք ներել մարդկանց։

2. Օգնեք մարդկանց, երբ նրանք դրա կարիքն ունեն, ոչ թե երբ ժամանակ ունեք դրա համար:

3. Այն ամենը, ինչի մասին երազում եք, անպայման կիրականանա։ Պարզապես համբերատար եղեք և երբեք մի կորցրեք հավատը:

Աղեղնավոր

1. Պաշտպանեք ձեզ բացասական մարդկանցից: Ավելի լավ է ձեր էներգիան ուղղեք դեպի դրականը և զարգացումը:

2. Շատ ընկերներ ունենալու ունակությունը պետք է օգտագործվի ի շահ ձեզ: Մի անտեսեք այս նվերը:

3. Երբեք մի կտրվեք ձեր արմատներից: Անգամ օտար երկրում, կապ պահպանեք մտերիմների հետ։

Այծեղջյուր

1. Մի վախեցեք բացահայտել ձեր հոգին ձեր սիրելիներին: Նրանք կգնահատեն դա և վստահություն ձեռք կբերեն ձեր հանդեպ։

2. Երբեք մի մերժեք մարդկանց առաջարկած օգնությունը: Ձեր հաջողությունը դրական կապեր հաստատելու մեջ է:

3. Ունեք ուժեղ ինտուիցիա։ Գկխավորը՝ սովորել լսել և վստահել ձեր ներքին ձայնին:

Ջրհոս

1. Սովորեք մտածել դրական: Դրական մտքերը ձեզ շատ ավելին կբերեն, քան բացասական մտքերը։

2. Դուք պետք է նպատակ ունենաք։ Առանց նպատակի ձգտելու՝ դուք ձեզ լիարժեք մարդ չեք զգա։

3. Զգույշ եղեք. Ձեր անզգուշությունը կարող է շատ թանկ արժենալ:

Ձկներ

1. Հավատացեք ինքներդ ձեզ: Դուք հիանալի ներուժ ունեք, ինչը նշանակում է, որ լավ տրամադրվելու դեպքում կարող եք աննախադեպ բարձունքների հասնել։

2. Գնահատեք այն հոգատարությունը, որ տալիս են ձեր սիրելիները: Մի օր դու դա շատ կկարոտես:

3. Փորձեք լինել ինքնաբավ։ Դուք բավականաչափ ուժ և հմտություններ ունեք ցանկացած առաջադրանք և խնդիր հաղթահարելու համար:

1 503 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն